Միջոցառումների կազմակերպում – ինչու՞ վարձել մասնագիտացված ընկերություն

Ավելի քան տասը տարվա ընթացքում հանրային կապերի ոլորտում լսել եմ հնարավոր եւ անհնարին տարբեր մեկնաբանություններ պոտենցիալ հաճախորդներից, ու հենց մեր ոլորտի հետ կապված մեկնաբանություններն ու միֆերին հավատալը ստիպում են ինձ մտածել, որ բիզնեսների մեծ մասը հանրային կապերն ուղղակի լուրջ չի ընկալում ու , հետեւաբար կարեւոություն չի տալիս դրան։ 

Միջոցառումները, լինեն դրանք մեծ թե փոքր, հանրային կապերի գործիք են։ Մինչ դրանք բավականին թանկ հաճույք են, որոշ դեպքերում ձեր կազմակերպության մեսսիջը հասցնելու ամենալավ տարբերակն են։ Կան, չնայած դեպքեր, երբ նպատակին կարելի է հասնել նաեւ առանց միջոցառումների վրա մեծ գումարներ ծախսելու։ 

Ասել, որ միջոցառման պլանավորումը ցանկալի է սկսել դրանից գոնե երեք ամիս առաջ, նշանակում է ոչինչ չասել։ Պրակտիկայում, սակայն նմանատիպ դասագրքային դեպքերը շատ քիչ են։ Հիմնականում ունենում ենք մեկ-երկու շաբաթ, անիրատեսական դեդլայններ, որոնց պետք է ամեն գնով հասցնել։ 

Կարող եմ թվել բազմաթիվ պատճառներ, թե ինչու է անհրաժեշտ միջոցառման կազմակերպման համար վարձել մասնագիտացված ընկերություն, այլ ոչ թե ասենք գրասենյակի աշխատակիցներից մեկի ուսերին դնել ամբողջ բեռը՝ տարածված պատճառաբանությամբ՝ դե ինքը տենց բաներ կազմակերպելուց լավ ա։ Էն օրը մեր բարեկամի ատամհատիկն էր կազմակերպել։ 

Նմանատիպ մոտեցումները վնասում են առաջին հերթին ձեր հեղինակությանը, երկրորդ հերթին՝ ձեր գրպանին։ 

Կարող եմ նաեւ թվել տարբեր պատճառներ, որոնք արդարացնում են միջոցառման կազմակերպման ընկերությանը վճարած ձեր ավել գումարը։ 

Առաջին՝  դուք խնայում եք ժամանակ։ Բոլորս էլ գիտենք որ մեր ամենաթանկ ռեսուրսը հենց ժամանակն է, ու վարձելով մասնագիտացված ընկերություն, դուք խնայում եք ահռելի քանակությամբ ժամանակ։ 

Նախ այն պատճառով, որ մասնագիտացված ընկերությունները, որոնք անդադար միջոցառումների կազմակերպման մեջ են, կես խոսքից հասկանում, պատկերացնում են միջոցառման բնույթը, ու շատ արագ կարող են ձեզ ներկայացնել առավելություններն ու սահմանափակումները՝ բոլոր առումներով։ 

Երկրորդ՝ տեխնիկական աշխատանքը, որը ձեզանից բավականաչափ ժամանակ կխլի, ձեր իվենթ մենեջերն ամենայն հավանականությամբ այն կանի շատ ավելի արագ՝ հիմնվելով նախկին փորձի վրա։։ 

Երրորդ՝ Միջոցառման կազմակերպման ընկերությունները միշտ տեղյակ են շուկայում իրավիճակից, ունեն գործընկերների ցանկ, որոնց հետ աշխատում են հատուկ՝ զեղչված պայմաններով։ Սա էլ նշանակում է, որ դուք միշտ ունենալու եք որակական տարբեր սանդղակներում ընտրութուն, ու գնային ճկուն համակարգ։ 

Չորրորդ՝ Խնայված նյարդեր։ Իվենթ մենեջերները, որպես կանոն բավական սթրեսակայուն են, ու կարողանում են ելքեր գտնել ցանկացած իրավիճակներից, միջոցառման կազմակերպման ցանկացած փուլում։ Իսկ իսկապես պրոֆեսիոնալ իվենթ մենեջմենթ թիմն այնպես կանի, որ հնարավորինս կանխարգելվի ձեր՝ նմանատիպ իրավիճակում հայտնվելը։ 

Պատճառներն, իհարկե բավականին շատ են, ես թվեցի դրանցից մի քանիսը։ Իսկ եթե դեռ վստահ չեք, թե ինչպես կազմակերպել ու ինչ անել իդեալական միջոցառման համար, կարող եք կապվել մեզ հետ։ Իրականացված մի քանի հարյուր միջոցառումների փորձը մեզ թույլ կտա ճիշտ ուղղություն տալ ձեզ, որպեսզի ձեր միջոցառումը հասնի իր նպատակին։ 

Ձեր՝

Էմմա

Leave a Comment

en_USEnglish