
Տեղեկատվական պատերազմներ. Ի՞նչ է պետք իմանալ
Վերջին շրջանում հատկապես շատ է ակտիվացել մեր թշնամին։ Չնայած, երբեք էլ պասիվ չի եղել։ Նույնիսկ հարաբերականորեն հանգիստ պայմաններում թշնամու քարոզչամեքենան աշխատում է գրեթե անդադար։ Ռազմական էսկալացիաներին զուգահեռ, սակայն, ցանկացած երկրում ակտիվանում է նաեւ տեղեկատվական քարոզչությունն ու դեզինֆորմացիան։
Թշնամու նպատակն է՝ կեղծ ու ոչ հավաստի տեղեկություններով խուճապ առաջացնել բնակչության շրջանում, իսկ վախեցած ու խուճապահար քաղաքացին շատ հեշտ թիրախ է։ Քանի որ մենք բոլորս էլ մտահոգ ենք ու անհանգստացած, երբեմն բավականին հեշտ է լինում անորոշության , անհանգստության մեջ թիրախ դառնալ սխալ ինֆորմացիայի, առանց մեր իսկ իմանալու, ու նպաստել սուտ ինֆորմացիայի տարածմանը։ Ի՞նչ պետք է անել։
- Ցանկացած ինֆորմացիա կարդալուց եւ, առավել եւս՝ դրան հավատալուց անպայման ստուգեք սկզբնաղբյուրը։ Եթե այդ ինֆորմացիան գրել է ինչ-որ ֆեյսբուքյան օգտատեր, անպայման փորձեք հասկանալ՝ որտեղից իրեն այդ տեղեկատվությունը։ Հաճախ ավելի լուրջ տեսք հաղորդելու համար կտեսնեք հետեւյալ տեքստերը՝ «Շատ բան չեմ կարող ասել, բայց…», «Պոստերից ասում են, որ…», «Մի հարցրեք, բան չեմ կարող ասել , բայց…», «Զորքին համար մեկ են տվել», «Իմ տեղեկություններով մի ժամից մեր վրա հարձակվելու են»։ Նմանատիպ տեքստերը դասական մանիպուլյացիա են, հատկապես , եթե օգտատիրոջը անձնապես չեք ճանաչում։ Այս գործողությունները ունեն երկու հիմնական պատակ՝
ա/ Օգտվելով խուճապային իրավիճակից մի քանի դիտում, լայք ու կիսում «քերել» անտեղյակ օգտատերերից, դրանով ինչ-որ կարեւորություն հաղորդելով սույն անձին
բ/ Խուճապայի իրավիճակն էլ ավելի սրել սխալ կամ ոչ լիարժեք ինֆորմացիայով, վախի ու տագնապի մթնոլորտում էլ ավելի կառավարելի դարձնելու համար զանգվածներին։
- Երբեք մի հետեւեք ու մի տարածեք կասկածելի տեղեկատվություն։ Նույնիսկ եթե դուք դա կարդացիք, մի տարածեք մի բան, ինչը հարյուր տոկոսանոց վստահելի աղբյուրից չէ։ Դուք տարածելով հնարավոր է՝ ավելի մեծ վնաս տաք, քան այդ ինֆորմացիան ինտերնետ նետողը։
- Տարբերակեք ուշադրություն շեղող ինֆորմացիան պետքականից։ Պետք չի լինել միջազգային մեդիայի լուրջ մասնագետ հասկանալու համար, որ պատերազմական իրավիճակում ցանացած տեղեկատվություն հնարավոր է՝ միտված լինի հանրության ուշադրությունը առավել կարեւոր հարցերից շեղելու համար։
- Հետեւել պաշտոնական լրահոսին, ու վստահելի տելեգրամյան ալիքներին։ Անկախ մեր վերաբերմունքից ու անցյալ փորձից, պատերազմական իրավիճակում առաջին ինֆորմացիայի աղբյուրը հենց պաշտոնական լրահոսն է։ Սակայն իրավիճակի մասին համապարփակ տեղեկատվության համար ցանկալի է ունենալ վստահված տելեգրամյան ալիքների ցանկ, որոնք հավաստի եւ ստուգված ինֆորմացիա են տրամադրում։ Ես առանձնացրել եմ մի քանիսը
Անկախ ամեն ինչից՝ խուճապի մի մատնվեք։Հիշեք՝ դա հենց այն է, ինչ ուզում է թշնամին։ Եթե կարող եք, սոցմեդիա հարթակներում միջազգային հանրության համար ինֆորմացիա տարածեք ու քարոզչությամբ զբաղվեք հօգուտ մեր երկրի։
Բոլորս էլ ունենք եղբայր, հայր, ընկեր կամ բարեկամ սահմանին։ Եկեք անիմաստ խուճապ ու սուտ տեղեկատվություն տարածելուց առաջ մի պահ մտածենք՝ ինչ է դա տալու մեզ։
Խաղաղություն բոլորիս։