
Մի քանի խորհուրդ ճգնաժամային իրավիճակից դուրս գալու համար
Ճգնաժամային հաղորդակցություն կամ՝ ի՞նչ անել ճգնաժամի դեպքում
Շատ հաճախ, ու ոչ միայն Հայաստանում, կազմակերպությունները, երբ հանդիպում են ճգնաժամային իրավիճակի, առաջին ռեակցիան սովորաբար լինում է՝ ոչինչ չանել՝ ինքնիրեն կանցնի։ Գործնականում, սակայն, ճգնաժամի ժամանակ ոչինչ չանելը խորացնում է իրավիճակն ու էլ ավելի պարարտ հող նախապատրաստում՝ հետագա հնարավոր ճգնաժամերի համար։ Իսկ իրականությունը մեկն է՝ ցանկացած ոլորտում ու ցանկացած բիզնեսում ճգնաժամային իրավիճակներ անպայման լինում են։ Մի մասի մոտ հաճախ է լինում, մյուս մասի մոտ՝ ոչ այնքան։
Ի՞նչ անել
1. Նախեւառաջ վերլուծե՛ք ձեր ոլորտը ու գտե՛ք հնարավոր թույլ տեղերը։
2. Փորձե՛ք գտնել այդ թույլ տեղերն ուժեղացնելու մեխանիզմները։
3. Գծե՛ք ճգնաժամների հնարավոր սցենարներն ու պատրաստ եղեք դրանց։
4. Ունեցե՛ք հստակ ցուցակ՝ ովքեր կարող են հանրային ելույթներ ունենալ ճգնաժամի պարագայում / ցանկալի է՝ դրանք լինեն բարձր ղեկավարության երկու-երեք հոգի, քանի որ ինչքան քիչ մարդ խոսի ԶԼՄ- ների հետ, այնքան ձեր օգուտն է։
5. Ամենակարեւորը, երբ ձեր ընկերությանն էլ բաժին ընկնի ինչ-որ ճգնաժամային իրավիճակ, միշտ եղեք հասանելի լրատվամիջոցների ու հանրության համար, պատասխանեք իրենց հուզող հարցերին, որովհետեւ, եթե դա դուք չանեք, դա ձեր փոխարեն մեծ հաճույքով կանի մեկ ուրիշը, օրինակ, ձեր մրցակիցներից մեկը։