Ինչո՞ւ Ռիհաննան չի վճարվել «Super Bowl»-ի իր ելույթի համար

Super Bowl-ի եզրափակիչ խաղը մեծ հետաքրքրություն է ներկայացնում իրենից ոչ միայն սպորտի երկրպագուների, այլև գովազդի մասնագետների համար: 

Միացյալ Նահանգներում այս իրադարձությունը տարվա կարևորագույն սպորտային իրադարձութուններից է: Ամերիկացիները Սուպեր Բոուլը դիտում են հիմնականում հեռուստացույցով, ընտանիքի ու ընկերների հետ միասին: Իսկ ողջ աշխարհն էլ սպասում է միջոցառման ընդմիջմանը, որտեղ, որպես կանոն, մեծ շոուով հանդես են գալիս այնպիսի համաշխարհային աստղեր, ինչպիսիք են Ջեյ Լոն, Շակիրան, Բեյոնսեն:

Ինչո՞ւ է Սուպեր Բոուլը կարևոր գովազդատուների համար:

Ամենամեծ միջոցառումը, ու այն քիչ միջոցառումներից մեկը, որ մարդկանց գամում է հեռուստացույցի էկրանին, իսկ հեռուստացույց հիմա այդքան էլ շատ չեն դիտում. սա նշանակում է, որ ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ են դիտելու խաղը, ինչն էլ իրադարձությունը դարձնում է իսկական դրախտ գովազդատուների համար: Բնականաբար, ընդմիջման հովանավորության իրավունքը գնելը կլորիկ գումար արժի: Նախորդ տարիներին այդ իրավունքը պատկանում էր Pepsi-ին, իսկ, ահա՛,  2022-ից այդ իրավունքը գնել է Apple Music-ը՝ տարեկան 50 միլիոն դոլարի դիմաց:

Իսկ հիմա ամենակարևորը՝ չնայած մուլտիմիլիոնանոց լսարանին, առատ ու թանկ գովազդներին՝ Ռիհանան իր այս տարվա ելույթի համար չի վճարվի: Ճիշտ այնպես, ինչպես չեն վճարվել Սնուփ Դոգը, Էմինեմը, Ջեյ Լոն ու Շակիրան: 

Պատճառը մեկն է՝ միջոցառման քաղաքականությունը: 

Սուպեր Բոուլը համոզված է, որ աստղերին հնարավորություն է տալիս ելույթ ունենալ բազմամիլիոնանոց լսարանի առաջ, ու հենց դա էլ իրենց վարձատրությունն է: 

  Սա անվճար ու շատ լուրջ գովազդ է ցանկացած մեգա աստղի համար, որի արդյունքները կերևան կարճ ժամանակ անց: Եվ, իսկապես, չնայած աստղերի այս ելույթը չի ուղեկցվում աստղաբաշխական հոնորարով, այն իր արդյունքն ներն  է տալիս գրեթե անմիջապես։ 

 Ելույթից անմիջապես հետո աստղերի հետեւորդների թիվն ավելանում է երկրաչափական պրոգրեսիայով, արագ սպառվում են համերգների տոմսերը, ավելանում են ձայնագրությունների վաճառքը։ Չգիտեմ՝ հավանեցիք, թե ոչ այս տարվա Ռիհաննայի ներկայացումը, որի հիմնական մեխը երգչուհու՝ հղի լինելն էր, ամեն դեպքում, Սուպեր Բոուլը դեռ երկար կշարունակի մնալ որպես տարվա գխավոր սպորտային իրադարձություն ոչ միայն ԱՄՆ ում, այլեւ ամբողջ աշխարհում։ 

Հեղինակ՝ Էմմա Սարգսյան

Rihanna is pregnant again, rep says after Super Bowl show | National News |  santamariatimes.com
Is Rihanna Pregnant Again? Super Bowl Photos Make Fans Think Yes |  StyleCaster
Rihanna Announces She's Pregnant with Baby No. 2 at the Super Bowl

Leave a Comment

en_USEnglish